Իրանցի պատգամավորը հանդես է եկել Հայաստանին ուղղված կոշտ մեղադրանքով

Իրանցի պատգամավորը մեղադրել է Հայաստանին «Արաքս գետն աղտոտելու, և որպես հետևանք, Իրանում քաղցկեղային հիվանդությունների աճի համար», փոխանցում է Trend-ը։

Continue reading “Իրանցի պատգամավորը հանդես է եկել Հայաստանին ուղղված կոշտ մեղադրանքով”

Advertisements

Երևանյան լիճ․ ջրի աղտոտումը տարածվում է քաղաքից դուրս

Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար:

 

Ջրատար է լցվում կոյուղին, կատու, շուն, աղբ (տեսանյութ)

18072576_287439385024472_734784743_n-250x200

Գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչների կյանքից անպակաս են։

«Սա խոլերայի բուն ա: Հոտը բահոտը, իրիկունը քամին սկսվեցտես ինչ ահավոր հոտ ա  գալիս, գիշերը չենք կարողանում քնել»,- ասում է Զինա Սադյանը

Continue reading “Ջրատար է լցվում կոյուղին, կատու, շուն, աղբ (տեսանյութ)”

«Հյուսիսափայլ»-ը` Թաիրովի ջրանցքից

 

Թաիրովի ջրանցքի տարածքում ապրող բնակիչներից հարցազրույց վերցրեցին Հյուսիսային դպրոցի սովորողներ Անի Խաչատրյանը և Մոնիկա Օհանջանյանը։

Ոգին փոխանցվում է ոգու հետ…

Կմոռացվի՞ այս պատումը: Եթե անգամ պատումը մոռացվի, իրենց տեսածն ու զգացածը ո՞նց կմոռացվի: Քանի՜ սեբաստացի այս օրերի ընթացքում իր համար հայտնագործեց Զանգուն, Երևանյան լիճը, Աբովյանին… Քանի՞ բանասեր և ոչ բանասեր նորից ձեռքը Աբովյան վերցրեց: Քանի՞ ուսուցիչ Աբովյանի Զանգվի գովքը  փոխանցեց իր սովորողին, իր սովորողի հետ քայլեց Զանգվի ափերով՝ Աբովյանի խոսքը ականջներում՝ Զանգի, Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի… Եվ եթե սրանք չեն ուսումնական պարապմունքները, բա որո՞նք են:

Continue reading “Ոգին փոխանցվում է ոգու հետ…”