ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին…

Հարգելի պարոն վարչապետ.

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, 2018 թ. «Հանրակրթական էկոտուր» ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատեսով հայաստանյան ակտուալ բնապահպանական խնդիրները հեղինակային հանրակրթական ծրագրի բովանդակության մեջ են ներառվում, ստուգատեսի հարցեր են դառնում տարատարիք սովորողների ուսումնական նախագծերի միջոցով հանրության ուշադրության սևեռումը բնապահպանական խնդիրների վրա, այդ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելը և շրջակա միջավայրի բարելավումը ուսումնական աշխատանքով։

Այս տարի ստուգատեսի թեմաներից մեկն է «Կենցաղային կեղտաջրերի մաքրումը բիոլճակներում»: Ուսումնասիրել ենք այլ երկրներում բիոլճակների կիրառման փորձը և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բիոլճակը, որը միակ կենսաբանական լճակն է Հայաստանում և կարող է մոդել դառնալ այլ համայնքերի համար: Փարաքարի բիոլճակը կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով և իրականացրել կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրում. հողաշերտում չներծծվող կենցաղային ջրերը վերածել են ոռոգման ենթակա ջրի, որը թեև պարունակում էր քիչ քանակությամբ ֆոսֆոր և ազոտ, բայց դա էլ օգտակար էր գյուղատնտեսական կուլտուրաների  համար՝ որպես սելիտրա:

Արդեն մեկ տարի է, Փարաքարի բիոլճակը չի շահագործվում և օրեցօր ենթարկվում է քայքայման. տեղի է ունենում ստորերկրյա ջրերի աղտոտում բազմաթիվ քիմիական էլեմենտներով, իսկ Փարաքարից ներքև գտնվող համայնքներում այդ ջրով ոռոգվում են հողատարածքներ։

Կրթահամալիրի նախագծային խումբը հանդիպել է «Ջինջ» ինժեներական խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանի հետ, ում անմիջական ղեկավարությամբ կառուցվել է Փարաքարի բիոլճակը: Բիոլճակների վերաբերյալ կրթահամալիրում կլոր-սեղան քննարկումներին մասնակցել են մասնագետ բնապահպաններ, որոնք փաստել են բիոլճակների կարևորությունը։ Պարոն Մեսրոպյանի հետ ձեռք ենք բերել նախնական պայմանավորվածություն, որպեսզի բիոլճակի վերաբացմանը զուգընթաց կրթահամալիրում անցկացվեն մեծահասակների բնապահպանական պարապմունքներ՝ պատրաստելով տեխնիկ-ինժեներներ, որոնք կարող են աշխատեցնել բիոլճակներ (հանդիպում- քննարկումների նյութերը ներկայացնում ենք հավելվածով):

Փարաքարի բիոլճակը ներկայումս համարվում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի սեփականությունը, որը, ինչպես տեղեկացել ենք, մտադիր է հանձնել այն որևէ օպերատորի: Ես, որպես բնապահպանական նախագծերի ստուգատեսի համակարգող և Փարաքար համայնքի բնակիչ, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը՝ օր առաջ իրականացնել ջրահեռացման համակարգի, այդ թվում նաև Բիոլճակի հանձնման-ընդունման գործընթացը և Ձեր աջակցությունը՝ Բիոլճակի վերագործարկման համար, քանի դեռ ոռոգման շրջանը չի սկսվել: Հուսով ենք, որ հունիսի 5-ին՝ շրջակա միջավայրի միջազգային օրը, ՀՀ կառավարության աջակցությամբ կլինի Փարաքարի Բիոլճակի երկրորդ բացման արարողությունը։

Հարգանքով՝ Հայկուհի Հովհաննիսյան

 

Հավելված 1

Կլոր-սեղան քննարկումներ, մասնագետների դիտարկումներ

Տեսանյութեր

Փարաքարի Բիոլճակը՝ դոկումենտալ ֆիլմ

Փարաքարի Բիոլճակը՝ այսօր

  1. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում «Կլոր սեղան» հանդիպում

Ֆիզիկ-հիդրոլոգի այցը Բիոլճակ

  1. «Հարթակ Գեղարվեստում» ակումբում Կլոր-սեղան հանդիպում

Սովորողների ուսումնական նյութերը՝ բիոլճակի վերաբերյալ

28449873_869073139959532_1616835293_n - Copy

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s