Բնապահպանական ստուգատեսին ընդառաջ՝ Թափոնների տեսակավորում

Բնապահպանական ստուգատեսի շրջանակում, Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի  սովորողներ՝ Անահիտն ու Էրիկը, առաջամարտիկ գտնվեցին ու իրենց հանգստյան օրերը անցկացրին հետազոտական աշխատանքով:  Նրանց աշխատանքներին կարող եք ծանոթանալ բլոգներում, ինչպես նաև հետևեք նրանց խորհուրդներին ու արդեն առաջարկվող փորձին:

Advertisements

Տեսադաս «Թափոններ» թեմայով

Բնապահպանական հանրակրթական ստուգատեսին ընդառաջ «Թափոններ» թեմայով դասն անցկացրեց բնապահպան-բնագետ Հրաչիկ Միրզոյանը՝ կրթահամալիրի Ագարակում:

Continue reading “Տեսադաս «Թափոններ» թեմայով”

ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին…

Հարգելի պարոն վարչապետ.

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, 2018 թ. «Հանրակրթական էկոտուր» ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատեսով հայաստանյան ակտուալ բնապահպանական խնդիրները հեղինակային հանրակրթական ծրագրի բովանդակության մեջ են ներառվում, ստուգատեսի հարցեր են դառնում տարատարիք սովորողների ուսումնական նախագծերի միջոցով հանրության ուշադրության սևեռումը բնապահպանական խնդիրների վրա, այդ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելը և շրջակա միջավայրի բարելավումը ուսումնական աշխատանքով։

Continue reading “ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակ՝ մարտի 8-ին…”

Ուսումնական նյութեր՝ բիոլճակի վերաբերյալ

Փարաքար համայնքը Արմավիր մարզի առաջատար համայքներից է: Ունի 2500 տնային տնտեսություն և զարգացած ենթակառուցվածքներ: Ջրամատակարարումն իրականացվում է «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Բնակչության 70% ունի 12 ժամյա ջրամատակարարում, իսկ 30% ջուր է ստանում երկու օրը մեկ:  Համայնքը կոյուղացված է 60%-ով: Լճի մաքրման աշխատանքները սկսել են 2010թ. ից:

Վատնած ջրի համակարգի և գումարի խնայողություն` թարգմանություն

Այց Փարաքարի Բիո լճակ` անգլերեն-հայերեն

Անգլերենի ընտրությամբ գործունեության խմբի թարգմանությունը՝ այլոց փորձի ուսումնասիրություն:

Հյուսիսափայլի լրագրողները՝ Փարաքարի համայնքապետարանում