Ֆիզիկ-հիդրոլոգի այցը Փարաքարի Բիո լճակ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան Դավիթ Հակոբյանն իր հայրիկի հետ այցելեց Փարաքարի Շադրու ջրանցք, այնուհետև՝ Բիո լճակ: Դավիթի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մասնագիտությամբ ֆիզիկ-հիդրոլոգ է: Նա տեղյակ է, որ կրթահամալիրն այս տարի հանրակրթական բնագիտական ստուգատեսին ընդառաջ ընտրել է Բիո լճակի կեղտաջրերի մաքրման թեման, ուստի ցանկություն հայտնեց իր մասնագիտական աջակցությամբ մասնակցել ստուգատեսին:

Մեզ ուղեկցեց Փարաքարի Բարեկարգում տնօրինության տնօրեն Վահե Մովսիսյանը, քիչ հետո միացավ նաև համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյանը և Բիո լճակի պահակը, ով պատմում էր, թե ինչքան գեղեցիկ ջրաշուշաններ էին աճում լճակում: Հայկ Հակոբյանն ասաց, որ ջրաշուշանները կլանում են ավելորդ քիմիական տարրերը՝ ֆոսֆոր, ազոտ, կալի, այսինքն իրականացնում են քիմիական մաքրում:

Ներկայացնում եմ նախնական դիտարկումը, որը մասնագետը կատարել է Բիո լճակի վերաբերյալ՝ շրջայցից հետո:

«Այցը Փարաքար բիոլճակ ավելի շատ ուներ տեղանքին և իրավիճակին ծանոթանալու նպատակ:
Մի փոքր թերահավատորեն էի վերաբերվում իրականացված նախաագծի գին/որակ արդարացվածությանը,
բայց կարդինալ փոխեցի կարծիքս, քանի դեռ այս լճակը կանխում է բազմաթիվ խնդիրներ փորձեմ թվարկել:
Որևէ խնդիր մյուսից չեմ գերադասում, համարակալումն էլ խիստ պայմանական է.
1. Չունենք գաղջահոտ գետնի մակերեսով հոսող ջրեր՝ համայնքի բնակիչները “շնչում են”:
2. Չենք աղտոտում այդքան թանկ դարձած գրունտային ջրերը՝ ոմանք դա օգտագործում են նույնիսկ խմելու նպատակով:
3. Չենք ոռոգում հողատարածքներ, որոնք վարակվում են աղիքային ցուպիկներով, աղիքային ճիճուներով ու օրգանիզմին վնաս հասցնող բազմաթիվ քիմիական տարրերով:
4. Արդեն մաքրված ջրի հաշվին ընդլայնում ենք լրացուցիչ վարելահողեր/այգիներ:
5. Բազմաթիվ ընտանիքներ “չնչին” հովանավորության դեպքում միանում են բիոլճակ տանող կոլլեկտորային հանգույցին, որն ազատում է Շադրլու ջրանցքը լրացուցիչ արտանետումներից:
6. Ճիշտ է ո՛չ մեծ քանակությամբ, բայց ունենք մի 10-20 հա հողատարածք հումուսացնելու համար պարատանյութ:
7. Ուսումնական “լաբորատորիա” մեր աճող սերնդի համար, որոնք ոչ միայն կսովորեն բնության հետ ճիշտ վարվելու “կարգ ու կանոնը”, այլ կփորձեն ավելի կատարելագործել այս էկոհամակարգը:
8. Մի փոքր ռոմանտիկ է ինձ թվում դեռ այն, որ լճակը կարող է կրել ռեկրեացիոն բնույթ, բայց ժամանակը ցույց կտա՝ գուցե կարծիքս փոխեմ:
9. Կետեր թվել կարելի է անվերջ…»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s