Աշնան թափառում Զանգվի կիրճով․ հաշվետվություն

Սիրուն է Զանգուն (Հրազդան) իր ողջ հմայքով: Անտեսել բնության պարգևն ու լինել անտարբեր, կարծում եմ, ճիշտ չէ: «Սեբաստացու օրերը» լավագույն առիթներից մեկը կարող էր լինել իսկական թափառումի, հրճվանքի ու հայրենագիտական քայլքի: Ճանաչել Զանգուն ու սիրել այն, սա էր ճամփորդության գլխավոր նպատակը, որն էլ համարում ենք հաջողված: Նոյեմբերի 17-ի առավոտյան, Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ ճամփա ընկան դեպի Հրազդանի կիրճ՝ ճամփորդական հաճելի տրամադրությամբ:

Շարունակել կարդալ “Աշնան թափառում Զանգվի կիրճով․ հաշվետվություն”

Սիրուն Հրազդանի կիրճ

Նոյեմբերի 17-ին  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողները Քայլարշավ, լուսանկարչական պլեներ նախագծով Հրազդանի կիրճում էին:

Շարունակել կարդալ “Սիրուն Հրազդանի կիրճ”

Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները

Այսօր մեզ էր հյուրընկալել հիդրոկենսաբանության բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյանը: Մեր կենսաբանության խումբը՝ այդ թվում նաև ես, ներկա գտնվեցինք նրա կազմակերպած կլոր սեղանին: Սկզբում խոսեցինք Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակների և դրանց ապրելակերպի մասին:Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները, չէի պատկերացնում, որ ջրում ապրում են այդքան բազմատեսակ , բայց մանրադիտակային կենդանիներ:

Շարունակել կարդալ “Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները”

Գետի մաքրությունը յուրաքանչյուրիս խնդիրն է

Գետը այդ հատվածում բավական վարար է, միայն լսելով գետի խշշոցն ու քրքջոցը կտրվում ես առօրյայից, հայտվում մեկ այլ իրականության մեջ։ 

Նյութը՝  Անուշ Ասատրյանի