Փնջային հավաքից հետո.Ծովագյուղի դպրոցի գործողությունները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցած Փնջային հավաքից հետո Ծովագյուղի Մուրացանի անվան հիմնական դպրոցը նախաձեռնել է էկոհայրենագիտական ակցիա: Դասավանդողների և սովորողների մեծ խումբ մաքրել է դպրոցին հարակից տարածքը, ինչպես նաև լճի ափամերձը:

Հաղորդում է Ծովագյուղի Մուրացանի անվան դպրոցի սովորող՝ Գեղեցիկ Եսայանը

Advertisements

Ղուկասվանի կողմից դեպի Զանգու

nkar1

Քանի որ 7-1 դասարանի սովորող Էդգար Ստեփանյանը բնակվում է Ղուկասավան գյուղում, իր նախաձեռնությամբ մեզ կուղեկցի դեպի Զանգվի կիրճ։ Նախագծի մասնակից կդառնան նաև նրա ընտանիքի անդամները։

Continue reading “Ղուկասվանի կողմից դեպի Զանգու”

Սեբաստացու օրեր.Գետը համայնքում, ուսումնահայրենագիտական ճամփորդություն: Մտորումներ ճամփորդությունից հետո

Հրազդան

Չարբախ թաղամասը բանվորական ավան էր: Ես այնտեղ եմ ծնվել և երկար տարիներ ապրել: Ես սիրում եմ իմ ծննդավայրը:  Այն տարիների ընթացքում աճեց, ընդարձակվեց: Այնտեղ 1946 թվականից հիմնականում բնակությունհաստատեցին սփյռքահայերը Իրանից, Լիբանանից, Բեյրութից, Ֆրանսիայից: Հետո ավելացան Հայաստանի տարբեր գյուղերը լքած ընտանիքները: Զանգու գետի ձախ ափամերձ  ամայի հողատարածքները մշակվեցին, դարձան  փարթամ այգիներ, բանջարանոցներ:  Սակայն էկոլոգիական վիճակը դրանով չլավացավ, գնալով ավելացավ կենցաղային և շինարարական աղբը, որը բնակիչները ուղակիորեն թափում են գետը`գարշահոտություն տարածելով: Աղտոտված ջրով ոռոգվում են այգիներն ու բանջարանոցները, ձկնորսները ձուկ են որսում պղտոր և թունաքիմիկատներով  հարուստ գետում:

Continue reading “Սեբաստացու օրեր.Գետը համայնքում, ուսումնահայրենագիտական ճամփորդություն: Մտորումներ ճամփորդությունից հետո”

Գետը քաղաքում նախագիծ: Կարմիր բլուրով Չարբախ — Երևանյան լիճ

Մասնակիցներ՝ 8 , 9-րդ  դասարանի սովորողներ, ինչպես նաև էկոլոգների և կենսաբանության ընտրության խմբերի սովորողներ:

Continue reading “Գետը քաղաքում նախագիծ: Կարմիր բլուրով Չարբախ — Երևանյան լիճ”

Աշնան թափառում Զանգվի կիրճով․ հաշվետվություն

Սիրուն է Զանգուն (Հրազդան) իր ողջ հմայքով: Անտեսել բնության պարգևն ու լինել անտարբեր, կարծում եմ, ճիշտ չէ: «Սեբաստացու օրերը» լավագույն առիթներից մեկը կարող էր լինել իսկական թափառումի, հրճվանքի ու հայրենագիտական քայլքի: Ճանաչել Զանգուն ու սիրել այն, սա էր ճամփորդության գլխավոր նպատակը, որն էլ համարում ենք հաջողված: Նոյեմբերի 17-ի առավոտյան, Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ ճամփա ընկան դեպի Հրազդանի կիրճ՝ ճամփորդական հաճելի տրամադրությամբ:

Continue reading “Աշնան թափառում Զանգվի կիրճով․ հաշվետվություն”

Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները

Այսօր մեզ էր հյուրընկալել հիդրոկենսաբանության բաժնի վարիչ Սուսաննա Հակոբյանը: Մեր կենսաբանության խումբը՝ այդ թվում նաև ես, ներկա գտնվեցինք նրա կազմակերպած կլոր սեղանին: Սկզբում խոսեցինք Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակների և դրանց ապրելակերպի մասին:Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները, չէի պատկերացնում, որ ջրում ապրում են այդքան բազմատեսակ , բայց մանրադիտակային կենդանիներ:

Continue reading “Որքա՜ն բազմազան են կենդանի օրգանիզմները”