«Գետը քաղաքում» նախագծի նոր փուլի մասին. «Գետը համայնքում»

 

 

Հուլիսի 19-ին կրթահամալիրի Կենտորնում տեղի ունեցավ հանդիպում Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, Կայուն զարգացման գրասենյակի, Էնեգիայի և ջրի խորհրդական, Շրջակա միջավայրի հարցերով պատասխանատու Մարինա Վարդանյանի և  Մաքուր ջուր նախագծի մենեջեր Ռուբին Շամալեյի հետ:

Կրթահամալիրում  իրականացվող «Գետը քաղաքում» միջազգային ուսումնական նախագիծը հետաքրքրել էր կազմակերպություններին, որի մասին իրազեկվել էին ԱՄՆ դեսպանատուն կրթահամալիրի ուղարկած  նամակից: Կազմակերպությունները այժմ իրականացնում են «Մաքուր ջուր» նախագիծը  Արարատյան դաշտի 12 համայնքի հետ:   ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրի նպատակն է փոխել  բնակչի, շահառուի վերաբերմունքը, ստեղծված իրավիճակը և ապահովել, որ առաջիկայում Հայաստանն ունենա ջրային բավարար պաշար: Ուսումնասիրությունները փաստել են, որ Հայաստանի ջրերի կորստի պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, ինչպիսիք են. ձկնաբուծության էական աճը, հնացած և անարդյունավետ ձկնաբուծական տեխնոլոգիաների կիրառումը, անընդհատ ավելացող ապօրինի հորերի կոռուպցիան, ջրի խնայողության քաղաքականության թույլ կիրարկումը և Արարատյան դաշտի բնակիչների շրջանում բնապահպանական իրազեկվածության ցածր մակարդակը: Այսօր խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքների և 260 000 մարզային բնակիչների համար: Ջրի սակավության այս ճգնաժամային խնդրին անդրադառնալու նպատակով  ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկել  է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագիրը, որը կխթանի ջրի պատասխանատու կառավարումը Արարատյան դաշտում՝ հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության ավելացման միջոցով:  Եռամյա ծրագրի շրջանակում ջրի արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կներգրավվեն տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պետական գերատեսչությունները:  Ծրագիրը նաև կխթանի ջրային ռեսուրսների վերահսկումը՝ որպես  Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի նվազեցման ուղի: Կարևորելով անհատների, առանձին կազմակերպությունների ներգրավումը նախագծին ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է այս խնդրին ուղղակիորեն առնչվող  համայնքներում մեծացնել հանրային իրազեկումը  ու խթանել երկխոսությունն անհրաժեշտ կանոնակարգիչ փոփոխությունների վերաբերյալ: Տեղեկանալով կրթահամալիրի «Գետը քաղաքում» նախագծի մասին, մեր հետևողական քայլերին, ծրագրի ղեկավարները ցանկություն էին հայտնել ներկայացնել իրենց ծրագիրը և դրանում կրթահամալիրին ներառել:  Ծրագիրը իրականացվելու է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ: PURE Water ծրագիրը կհամալրի ԱՄՆ ՄԶԳ ընթացիկ գործունեությունը՝ ուղղված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալների նվազեցմանը:  Ծրագրին կմիանա նաև կրթահամալիրը «Գետը համայնքում» նախագծով:

Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կխթանի փոքր ջրային ենթակառուցվածքների ծրագրերի նախագծումը՝ տուժած համայնքների ջրային կարիքների ապահովման համար: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն օգնում է Արարատյան դաշտում ներմուծել ջրի արդյունավետ կառավարման համակարգեր և տեխնոլոգիաներ, սատարել բնապահպանական տեսակետից անվտանգ ձկնաբուծություն և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:  Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը հույժ կարևոր է ամուր գործարար միջավայրի, կայուն տնտեսական աճի և տարածաշրջանային կայունության համար: Նախագծի մենեջերը ծանոթանալով կրթահամալիրի «Գետը քաղաքում»  նախագծին և ոգևորվելով դրա ուսումնական բաղադրիչից, ցանկություն հայտնեց խորապես ծանոթանալ նախագծին: Կրթահամալիրի տնօրենը, Յուրա Գանջալյանը, Քնարիկ Ներսիսյանը ամբողջական ներկայացրեցին նախագիծը, քայլերը, նպատակը, ընթացքը, միջազգային արձագանքը և մասնակցությունը դրան, ինչպես նաև  Սևանի «Ժայռ» ափում օգոստոսյան հայ-վրացական ճամբարում՝ «Գետը քաղաքում» նախագծի բնապահպանական արդյունքների ամփոփման և 2017-2018-ի նախագծերի հրապարակման մասին:

Հյուրերը  ցանկություն հայտնեցին օգնել այլ կապերով, մասնագիտական խորհուրդներով և  փոխանցեցին  համապատասխան տվյալներ մեր նախագիծը զարգացնելու, արդյունավետ դարձնելու համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s