Կմոռացվի՞ այս պատումը: Եթե անգամ պատումը մոռացվի, իրենց տեսածն ու զգացածը ո՞նց կմոռացվի: Քանի՜ սեբաստացի այս օրերի ընթացքում իր համար հայտնագործեց Զանգուն, Երևանյան լիճը, Աբովյանին… Քանի՞ բանասեր և ոչ բանասեր նորից ձեռքը Աբովյան վերցրեց: Քանի՞ ուսուցիչ Աբովյանի Զանգվի գովքը փոխանցեց իր սովորողին, իր սովորողի հետ քայլեց Զանգվի ափերով՝ Աբովյանի խոսքը ականջներում՝ Զանգի, Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի… Եվ եթե սրանք չեն ուսումնական պարապմունքները, բա որո՞նք են:
Ամիսը՝ Ապրիլի 2017
Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները
Երեւանի պատմության թանգարանում պահպանվում է Հայաստանի տարածքում հայտնաբերված մարդաբանական գտածոների վերջին ձեռքբերումը` 70 հազար տարեկան գանգ, որի հիման վրա հնագետ-մարդաբանները փորձ են արել վերականգնել մեր նախնու դիմագծերը: Մի քիչ կոպիտ ուրվագծերով տիպիկ հայկական դեմք է` այսպես կոչված չքաղաքակրթված-քարանձավաբնակ հայ: Թե որքան է ճշմարտությանը մոտ եղել վերականգնողների երեւակայության թռիչքը, չգիտեմ, բայց փաստը սա է. այս նկարից 70 հազար տարվա հեռվից մեզ է նայում Հայկական լեռնաշխարհի բնակիչը: Գանգը գտնվել է Հրազդանի կիրճի պալեոլիթյան քարանձավից:
Շարունակել կարդալ “Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները”
Քայլարշավ Երևանյան լիճ-ծովի լայնքով
Լիճը, որ նախատեսված էր դարձնել հանգստի և ժամանցի վայր, վերածվել է աղբանոցի՝ լի սողուններով ու գորտերով։ Ակամայից պարզ ու զուլալ թվացող լճի փոխարեն, ականատես եղա Երևանյան լիճն ու Հրազդան գետը միավորող աղբակույտերի:Երեւանյան լիճն իրոք այսօր անմխիթար վիճակում է եւ հոգածության կարիք ունի։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
«Իմ մանկության Զանգուն». քայլարշավ տիար Բլեյանի հետ
Ապրիլի 27-ին «Հյուսիսափայլ» ռադիոն, միջին և ավագ դպրոցների մի խումբ սովորողներ և դասավանդողներ տիար Բլեյանի հետ իրականացրեցին քայլարշավ «Իմ մանկության Զանգուն իր վտակով` Գետառով» նախագծով:
Շարունակել կարդալ “«Իմ մանկության Զանգուն». քայլարշավ տիար Բլեյանի հետ”
Էկոտուրյան քայլք
Շրջայց-դիտարկում ետնաֆոնին Արարատն առած Երևանյան լճի, իր առօրեական ապրելակերպի, իր ծանոթ ձկնորսների, նրանց (ու մեր բոլորի ևս) անտարբեր հայացքների` ձևացնող, թե չեն նկատում էդ շշմելու տեսարանը անկանոն, խախտող ռիթմով աղավաղած աղբի անասելի չափերով տարածում գտած ճահճուտը: Պատմում են միջին դպրոցի դասավանդող Անի Հովհաննիսյանը և սովորողները:
Լուսանկարները` Ազատուհի Հարությունյանի:
Զանգվին ընդառաջ…
Ապրիլի 27-ին մի խումբ Սեբաստացիներս գնացինք ծանոթանալու Գետառի հետ, ինչպես մարդը մարդու հետ է ծանոթանում։ Խմբի ու Գետառի ընդհանուր ծանոթը տիար Բլեյանն էր։